Search
Close this search box.

Ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման է ենթարկվել galatv.am կայքը և կայքում տեղադրել են իրենց զոհերի նկարները՝ գրությամբ

Այսօր, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման է ենթարկվել galatv.am կայքը:

«Գալա»-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում խափանվել է կայքի աշխատանքը, ջնջվել են որոշ նյութեր: Կայքի գլխավոր էջին ադրբեջանցիները տեղադրել են իրենց զոհերի նկարները եւ գրել, թե չեն մոռանա սեպտեմբերի 27-ը: