Search
Close this search box.

Դոլարի, եվրոյի և ռուբլու գինը իջնում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 409.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 394.53 դրամ (նվազել է 3.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 442.61 դրամ (նվազել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.05 դրամ (նվազել է 0.09 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 405-409 դրամով, վաճառվում է 414-419 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 386-396 դրամով, վաճառվում է 403-413 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 6.00-6.71 դրամով, վաճառվում է 7.00-7.33 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 408 դրամով, վաճառվում՝ 416 դրամով:

Եվրոն գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 406-410 դրամով:

Ռուբլին գնվում է 6.50-6.60 դրամով, վաճառվում է 6.80 դրամով: