Search
Close this search box.

Գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26–ի գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +22…+24, երեկոյան` +16..+18 աստիճան տաքություն։