Search
Close this search box.

Մեծ բրիտանիան ևս խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չայցելել նշված ուղղություններով

Մեծ Բրիտանիան ևս խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ բոլոր ճանապարհորդություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա: Ինչպես նաև Իջևան-Նոյեմբերյան քաղաքների միջև ընկած Մ16/Հ26 ճանապարհի երկայնքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման զգուշացումներով էին հանդես եկել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարությունները: