Search
Close this search box.

Ադրբեջանի զինուժը պետք է ելման դիրքեր վերադառնա․ Գրիգորյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Ադրբեջանը պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն: Հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստում։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը, մասնավորապես, իր խոսքում շեշտել է՝
«Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում ԱՊՀ շրջանակներում ընդունվում են փաստաթղթեր, մշակվում մեթոդներ՝ քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցությունը մեղմելու նպատակով, ԱՊՀ մասնակից մի երկիր «ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»:
Նա ներկայացրել է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ արևելյան և հարավարևելյան հատվածների վրա հարձակման մանրամասները՝ այն բնորոշելով որպես «ուղղակիորեն ոտնձգություն ՀՀ տարածքային ամբողջականության դեմ»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը
«Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: