Search
Close this search box.

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը միանշանակ չի դատապարտել Ալիևին. Ադամ Շիֆֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը Twitter-ի էր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների մահը։ և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը միանշանակ չի դատապարտել Ալիևին։

ԱՄՆ-ն պետք է առաջնորդի այդ ճանապարհը»,-գրել է Ադամ Շիֆֆը։