Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ–ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Մանրակրկիտ քննարկվել է ՀՀ սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։ Քննարկվել ստեղծված իրավիճակում կազմակերպության հնարավոր հետագա միջոցների ձեռնարկումը», – ասվում է հաղորդագրության մեջ։