Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 21-ին` ժամը 20:00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: