Search
Close this search box.

Խաղաղություն մեր հայրենիքին, մենք դեռ կտոնենք նոր հաղթանակներ. Արգիշտի Մեխակյան

Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի ուղերձը Անկախության 31-ամյակի առթիվ․

31 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում համաժողովրդական տոն էր, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել:

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ Հայաստանի ժողովուրդը միասնական կամք ցուցաբերելով՝ գիտակցեց հայ ժողովրդի պատմական արդարության վերականգնման և երկրի հետագա զարգացման կարևորությունը՝ իր ձեռքը վերցնելով ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։

Անկախության 31 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ հայ ժողովրդի համար։ Մեծ երախտագիրությամբ գլուխ եմ խոնարհում հայ քաջորդիների, հերոսների և նահատակների հիշատակի առջև, ովքեր շարունակում են կերտել հզոր պատմություն՝ չխնայելով իրենց կյանքը մեր խաղաղ երկնքի, հայրենիքի և ապագա սերնդի համար:

Միայն լիարժեք անկախություն և պետականություն ունենալու պայմաններում է հնարավոր կերտել բարեկեցիկ, սոցիալապես արդար, հզոր, ազատ, անկախ և միացյալ Հայաստան:

Խաղաղություն մեր հայրենիքին, մենք դեռ կտոնենք նոր հաղթանակներ:

Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան