Search
Close this search box.

ՀՅԴ-ն 2018-ին կպաշտպանի ՀՀԿ վարչապետի թեկնածուին

Կարեն Կարապետյանը շանսեր ունի 2018-ին վարչապետ լինելու, 1in.am-ի լրագրողի հարցին ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Շանսեր բոլորն էլ ունեն»: Նա նաև հիշեցրել է, որ ՀՅԴ-ն ունի համագործակցության համաձայնագիր, որտեղ այդ պաշտոնը վերապահված է Հանրապետական կուսակցությանը. «Երբ որ օրը հասունանա, գա այդ պահը, մենք, բնականաբար, կքննարկեք կոնկերտ թեկնածուին, որը կառաջադրվի Հանարապետական կուսակցության կողմից: Շատ ակնհայտ է: Էդ անձը, երբ որ կառաջադրվի, էդ ժամանակ մենք իրենց հետ կքննարկենք,  որպես կոալիցիոն գործընկեր՝ լավ է, վատ է, նպատակահարմար է, թե ոչ: Դեռ  չառաջադրված իրենց կողմից, մենք ինչպես կարող ենք տեսակետներ հայտնել, դա կոռեկտ էլ չի»,-ընդգծել է Ա. Ռուստամյանը: