Search
Close this search box.

Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին

Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ ժամկետներում կարվի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու մասին։

Պեսկովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սահմանը փա՞կ կլինի նրանց համար, ովքեր ենթակա են մասնակի զորահավաքի:

«Չեմ կարող հիմա պատասխանել այդ հարցին։ Այդ մասին գործող օրենքում դրույթներ կան։ Դրա համար եկեք մի քիչ համբերությամբ զինվենք, այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կլինեն», – ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ մոբիլիզացիայի ժամկետների մասին հրամանագրում տեղեկություն չկա:

Պեսկովը նաեւ մեկնաբանել է այն դիտարկումը, թե մեկ շաբաթ առաջ ինքը հայտարարել է, որ ներկա պահին ո՛չ մասնակի, ո՛չ ամբողջական զորահավաքի մասին խոսք չկա:

«Ինձ հարցնում էին ամբողջական զորահավաքի մասին, ես ասել էի, որ այս պահին դրա մասին խոսք չկա։ Այն մասին, թե ինչպես են փոխվել պայմանները հատուկ ռազմական գործողության ընթացքում, իր ելույթում ասել է Պուտինը: Հենց նախագահն է ասել, որ փաստացի մենք հիմա բախվում ենք ՆԱՏՕ-ի ու մեզ ոչ բարեկամ երկրների ռազմական ներուժի հետ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։