Search
Close this search box.

Ռուսաստանը Հայաստանի կողքին միշտ եղել է ոչ թե խոսքով, այլ գործով․ ՌԴ դեսպանություն

Ռուսաստանի Դաշնությունը նպաստում է և մտադիր է շարունակել նպաստել ՀՀ տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանության հղած ուղերձում։

«Եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ են ապրում։ Կորստի ցավն ու փորձություններն այսօր միավորում են մեր ժողովուրդներին, միավորում են նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքներն ու խորը ազգային շահերը։ Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որը, անկասկած, փայփայում է Ռուսաստանը»,- ասված է ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական երկրի կողքին ոչ թե խոսքով, այլ գործով։