Search
Close this search box.

Մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվի 300 հազար պահեստային. Շոյգու

Ռուսաստանը հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս ունի, մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվի 300 հազար պահեստային, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մենք հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս ունենք, այսինքն՝ նրանց ռեսուրսը, որոնք ծառայել են, որոնք մարտական փորձ ունեն, որոնք զինվորական մասնագիտություն ունեն. նրանց թիվը մեզ մոտ հասնում է 25 միլիոնի։ Սա մասնակի զորահավաք է՝ 1 տոկոս, մի փոքր ավելի… 300 հազար պահեստային, որոնք կզորակոչվեն»,- ասել է Շոյգուն «Ռոսիա 24»-ի եթերում։