Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհերի հարազատները ջարդեցին կառավարության ու ՔՊ-ի բերած ծաղկեպսակները

Զոհված զինծառայողների հարազատները հանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անունից Եռաբլուրում դրված ծաղկեպսակները։
Նրանք ծաղկեպսակների վրայից հանեցին ՀՀ եռագույնը և դրանք նետեցին խոտերի վրա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։