Search
Close this search box.

Ջերմուկի վրա ամենաառաջին հարվածը եղել է ճոպանուղուն, այն ինչ տեսել եմ, ոչ ոք թող չտեսնի․ մանրամասներ է պատմում տնօրենը

Ադրբեջանական ագրեսիայի առաջին հարվածը Ջերմուկում եղել է ճոպանուղուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը:

«Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ից. Տարեկան միջինը ունենում ենք 25-35 հազար այցելու: Ջերմուկ այցելողները հիմնականում այցելում են ճոպանուղի, ջրվեժ եւ մեր հանրահայտ ընպելասրահը:

Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին, հենց շարժվել ենք, առաջին հարվածը եղել է: Աշխատող մի կերպ փրկվել է, խաղն է փրկել իրեն: Իրեն ճանապարհել եմ, ես մնացել: Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն՝ դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երեւի մտածել են, որ սա ստրատեգիական, վտանգավոր կառույց է, որովհետեւճոպանուղու գագաթից երեւում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին:

Քաղաքում գործել է գրադ, ականանետ, ԱԹՍ-ներ, ես այդ ամենը աչքովս եմ տեսել»,-ասաց նա:

Արմեն Թադեւոսյանը հվելեց, որ առայժմ ոչ մեկին թույլ չեն տալիս բարձրանալ վերեւ, որովհետեւ չպայթած ականներ կան:

Հարցին, թե որքան վնաս է կրել ճոպանողին, նա հստակ պատասխան չկարողացավ տալ, քանի որ չգիտեն՝ վերեւում ինչ վնասներ կան. «Առաջին ենթակայանը վնասված է: Եթե տրոսին եւ հենասյուներին վնաս հասած եղավ, ապա նվազագույնը մոտ 200 հազար դոլարի վնաս եղած կլինի: Ներքեւի վնասները մոտ 50 հազար դոլարի կարգի է: Տա Աստված ամեն ինչ հանդարտվի, մենք էլի գործելու ենք»,-ասաց նա: