Search
Close this search box.

Իրանը պատրաստ է օգնել՝ վերջ դնելու Հարավային Կովկասում լարվածությանը․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է օգնել՝ վերջ դնելու Հարավային Կովկասում լարվածությանը։ Իրանը բազմիցս տարբեր մակարդակներում հայտնել է իր հստակ դիրքորոշումը՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության մասին, հաղորդում է Mehr-ը։

«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից հայ-ադրբեջանական սահմանին սահմանային նոր կոնֆլիկտների ականատես եղանք, ինչը հանգեցրեց երկու կողմերից զոհերի։ Հիմնվելով բարիդրացիության քաղաքականության վրա եւ ձգտելով օգնել՝ լուծելու տարածաշրջանային կոնֆլիկտները, Իրանը սկսել է քաղաքական ջանքեր գործադրել»,-ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում Իրանի նախագահը հայտնել է Իրանի դիրքորոշումը։ Նա հավելել է, որ Իրանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետները եւս քննարկել են այդ հարցը։

«Ինչպես եւ նախկինում, ճգնաժամի սկզբից Իրանը ջանք չի խնայել՝ կոնֆլիկտները հարթելու համար, արագ է գործել եւ փորձել դիվանագիտական ճանապարհով հրադադար սահմանել եւ վերադարձնել երկու երկրների սահմանին խաղաղությունը»,-հավելել է դիվանագետը։