Search
Close this search box.

Նենսի Փելոսին Հայաստանից մեկնեց

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի էջը:

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:Այցի շրջանակներում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիսով են ներկայացել:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: