Search
Close this search box.

Չինաստանի ներխուժման դեպքում՝ Ամերիկան կպաշտպանի Թայվանը․ Բայդեն

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը՝ չինական ներխուժման դեպքում, հայտնում է CBS-ը. «Վաշինգթոնը կպաշտպանի կղզին, եթե իսկապես աննախադեպ հարձակում լինի»:

Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ»,- ասել է նա: