Search
Close this search box.

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և հաղթեց ջախջախիչ հաշվով՝ 12:0:

Հիշեցնենք` Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա մասնակցել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: