Search
Close this search box.

Բլինքենը Ալիևին կոչ է արել վերադարձնել զինված ուժերը իրենց տեղակայման վայր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է թվիթերյան իր էջում։

«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ողջունելու վերջին հրադադարը և կոչ անելու զինված ուժերը վերադարձնել իրենց տեղակայման վայր, ինչպես նաև վերադառնալ խաղաղ բանակցություններին», – գրել է նա։

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: