Search
Close this search box.

Մեծ սպասելիքներ՝ արհավիրքից առաջ

Հայ ժողովրդի նոր Աստվածը, կամ մեծ սպասելիքներ՝ արհավիրքից առաջ: Հիշեք՝ Նենսի Փելոսիի խաթր կրակը կդադարեցնեն, բայց Նենսի Փելոսիի խաթր կրակը չի ավարտվի…

Իրականում՝ հայերի բնավորության էս գիծն ավելի զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական ու կործանիչ չլիներ… Մի մեծ հույս է արթնացել, թե Նենսի Փելոսին վերջակետ կդնի արդեն երեք տասնամյակ ձգվող ոխերիմ բարեկամությանն ու հավատարիմ թշնամանքին: ՍԽԱԼՎՈՒՄ ԵՔ: Ամերիկյան ամենաազդեցիկ ու ամենահայամետ գործիչներից մեկը ներկայացնում է ՆԱԵՎ ու ՀԱՏԿԱՊԵՍ սեփական երկրի շահերը, իսկ այդ երկիրը դեռ միլիոնավոր դոլարներ է հատկացնում Ադրբեջանին ու տնտեսական ու ռազմական սերտ կապեր ունի Թուրքիայի հետ: Սա դեռ ամենամեղմն եմ նշում… ու չեմ էլ խորանում դեռ:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան ստրուկի հոգեբանություն կա նստած ազգի ճնշող մեծամասնության մեջ: Անճարության, ամենաթողության ու թուլության համախտանիշով վարակված՝ ոչ դիվանագիտություն զարգացրինք, ոչ էլ ուժ ցույց տվինք աշխարհին, որ մեզ հետ հաշվի նստեն… Խնդրեմ՝ 👉🏻 «Այսօր հայ ժողովրդի համար տոն է, եկել ենք դիմավորելու Նենսի Փելոսիին: Այս օրվան շատ ենք սպասել, սա Հայաստանի փրկությունն է»,- Նենսի Փելոսիին դիմավորող ԱԺԲ հավաքի մասնակիցներից մեկն ասել է «Առավոտ»-ին… #Վարագույր
Աթոռի տակից ուզում ենք սեղանի տակ սողանք, հետո՝ դիվանի, հետո մի քիչ էլ կթաքնվենք պահարանում… բա հետո՞:

Վրույր Թասևոսյանի ֆեսբուքյան էջից