Search
Close this search box.

60 հոգով Իշխանասարում են եղել, ու չկան,Արմանի Օհանյանի ծնողներն իրենց որդուց տեղեկություն չունեն ․ Ահազանգ պաշտպանության նախարարությանը

Լրագրող Նաիրա Փայտյանը ահազանգում և դիմում է ՊՆ-ին․

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of ArmeniaՍուրեն Պապիկյան/ Suren Papikyan, Գուգարք Արմանի Օհանյանի ծնողներն իրենց որդուց տեղեկություն չունեն։ Հրամանատարի հետ էին կապը պահում, նա էլ զոհվել է։ 60 հոգով Իշխանասարում են եղել։ 60 հոգուց տեղեկություն չկա։ Ասում են՝ 60-ից 15-ը, չգիտեմ ինչպես, իջել են։ Էդ երեխեքն անգամ խոսել չեն կարողանում։

Մյուսներն ո՞ւր են։ Հրադադարից քանի՞ օր է անցել։ Կարմիր խաչն ի՞նչ է անում, դուք ի՞նչ եք անում։
Ու էս անտեր վիճակն ամեն տեղ է՝ ռազմական գործողությունների բոլոր հատվածներում։
Ո՞վ պիտի պատասխան տա էս երեխեքի ծնողներին։