Search
Close this search box.

Նենսի Փելոսիի «Յութուբ»-ի ալիքի նկարագրության բաժնում արձանագրվել է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակման փաստը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի «Յութուբ»- ի պաշտոնական ալիքի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ուղիղ հեռարձակման մասին նկարագրության բաժնում արձանագրվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակման փաստը։

«Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, ներկայացուցիչ Ֆրենկ Փալոնի, ներկայացուցիչ Ջեքի Սփիերի, ներկայացուցիչ Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերություններին և Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Փելոսիի «Յութուբ»-ի ալիքի նկարագրության մեջ։