Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ «Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերն ասել է, որ «Հայաստանի սադրանքներին ի պատասխան սկսված օպերացիան» ավարտվել է։

«Իմ գործընկերոջից տեղեկացա, որ ադրբեջանցիները անվտանգ դիրք են գրավել։Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ ապահովվեն»,-ասել է Թուրքիայի առաջնորդը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։