Search
Close this search box.

Ջերմուկի  հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբն այսօր հետ է քաշվել

Այսօր Ջերմուկում հյուսիսային հատվածում դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Վախենալու, հուսահատվելու բան չկա, մեր զինված ուժերը շրջափակել են իրենց ջոկատները, խմբերը եւ իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ:

Մտահոգություն չկա, որ ադրբեջանական ուժերը մոտ օրերին կփորձեն առաջ գալ: Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը: Ադրբեջանական ուժերը ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ չեն կարող անել:

Մեր ուժերը բավարար են եւ այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ պատճառելով հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»,-ասաց նա:

Ասրյանը հերքեց, թե հայկական կողմն ունի կորած ստորաբաժանումներ, վաշտեր:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: