Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն՝ Գեղարքունիքի մարզից

Գիշերը Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամասար գյուղերի ուղղությամբ հանգիստ է անցել, առանց ադրբեջանական կողմի կրակոցների, հարաբերական անդորր է։ Այս մասին 24News-ին ասել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանն ասել է, որ սահմանամերձ հատվածներից կանայք, երեխաները շարունակում են տարհանված մնալ։

«Հարաբերական անդորր է, այնպես չէ, որ մենք համարում ենք, որ ավարտվեց։ Մենք մեր զգոնությունը պահում ենք։
Ու Աստված չանի, նորից կրկնվի։ Գյուղը, տները հսկում ենք, վտանգը դեռ մեծ է», – նշել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: