Search
Close this search box.

Օպերատիվ իրավիճակը սահմաններում՝ այս պահի դրությամբ

Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության և ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։