Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Հավելենք, որ նախորդ անգամ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները խոսել էին սեպտեմբերի 13-ին, Պապիկյանը ռուս գործընկերոջն էր ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: