Search
Close this search box.

Փաշինյանն ու Բլինքենը զրուցել են. ինչ է հայտնի

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Ամերիկյան կողմի փոխանցմամբ` պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորստի համար։ Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով։

Բլինքենը նշել է, որ առաջ շարժվելու միակ ուղին դիվանագիտությունն է, և ինքն անձամբ շարունակելու է ներգրավված մնալ այս գործընթացում։