Search
Close this search box.

Ուղիղ միացում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս պահին քննարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի ներկայացրած դիմումը, որի ընթացքին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ։

Նախօրեին Անվտանգության խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որից հետո ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ ՎասիլիՆեբենզյան հայտարարել էր, որ բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը։

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց հետո կայացած ՀՀ ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ոչ միայն ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ այժմ նախագահող Ֆրանսիան նախաձեռնել էր Հայաստանի դիմումի հիման վրա նիստ հրավիրելու գործընթացը։