Search
Close this search box.

Ադրբեջանցիների հրետակոծությունից վնասվել է Նորավանի գազատարը

Սյունիքի մարզի Նորավան գյուղի գազատարը ադրբեջանական հարվածների հետևանքով վնասվել է։ Այս մասին լրագրողներին հայտնեց գյուղի բնակիչ Լարո Առաքելյանը։

Սահմանամերձ բնակավայրը գտնվել էր հրետանային գնդակոծության էպիկենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեղում ծանոթացել է հարվածների հետևանքներին։

Այցելության պահին գյուղացիները վերանորոգում էին գազատարն առանձնացնող ցանկապատը։

«Երեկ երեկոյից հրետակոծություն չի եղել։ Մինչ այս գյուղը ենթարկվել է ուժգին հարվածների, հրդեհ է եղել։ Վնասվել է նաև գազատարը, որով գազ է մատակարարվում հիվանդանոցին»,- ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով, գյուղում խուճապ չկա, բնակիչները սառնասրտություն են պահպանել անգամ կրակոցների ժամանակ։