Search
Close this search box.

Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին

«Հին Հայաստանը դարձավ անցյալ», ֆեյսբուքյան իր էջում գրում է Հրաչյա Ռոստոմյանը:

ԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:

Պատերազմ է, դաժան պատերազմ, սահմանին կանգնած զինվորը ազգային իրական կոնսոլիդացիայի, պատասխանատու և կոնսենսուսային որոշումների անհրաժեշտություն ունի: Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են:
Ու այս ամենը ժողովուրդը հիշելու է՝ անուն առ անուն. թե ապաշնորհ իշխանավորին, թե անպատասխանատու ընդդիմադիրին, որոնք կոլեկտիվ մսխում են ժողովրդի տված մանդատը:
Ի դեպ, գործընթացն արդեն սկսված է:

Երեկ Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին:
Երեկ Հին Հայաստանը՝ իր անորակ քաղաքական համակարգով, դարձավ անցյալ, իսկ իրական, նոր, ավելի ժամանակակից *Հայաստանի* ձևակերպումը *բոլորիս առաքելությունն է:*
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է…