Search
Close this search box.

Աննա Վարդապետյանը երդում տվեց. նա ՀՀ առաջին կին գլխավոր դատախազն է

ՀՀ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում ունեցած երդմամբ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ երդվեց՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը: