Search
Close this search box.

Պուտինն ու Էրդողանը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի մասին. Reuters

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կքննարկեն վերջին ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային։

«Այդ հարցը կքննարկվի Պուտինի հետ։ Որովհետեւ ակնհայտ է Ռուսաստանի եւ Թուրքիայի դերն այս պատերազմի դադարեցման եւ հետագա համատեղ աշխատանքի մեջ,- ասել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։- Թուրքիան շփումներ է սկսել երկու երկրների միջեւ առկա խնդրի հաղթահարման համար։ Այն պետք է դադարեցվի, նախքան էլ ավելի սրվելը»:

Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։

«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր իմաստներով»,- հավելել է պաշտոնյան։