Search
Close this search box.

Ինչ է տեղի ունենում Ջերմուկում այս պահին, փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով՝ գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է։

«Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան»- ասել է փոխքաղաքապետը՝ նշելով՝ կանայք և երեխաները հիմնականում ինքնակամ դուրս են եկել քաղաքից։

«Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում, հագուստի՝ հագուստի, ուղղակի իրավիճակից ելնելով՝ մի քիչ շուտ, մի քիչ ուշ», — ասել է Սարգսյանը։