Search
Close this search box.

Վերջին տեղեկությունները սահմանից

Այսօր ժամը 12-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնմալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված պարտականությունները»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։

Սա, նշեց նա, հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: