Search
Close this search box.

Պայթյունավտանգ իրավիճակ է․ սյունեցի պատգամավորը մանրամասներ է հայտնում

Սյունիքում իրադրությունը հարաբերական կայուն է, բայց գերլարվածությունը պահպանվում է։ ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը փոխանցեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ իրադրությունն, իրականում, պայթյունավտանգ է, քանի որ հակառակորդի տեղաշարժը տեսանելի է մեզ համար։ «Հարաբերական հանդարտ վիճակ, իհարկե, կա, բայց չես իմանա, թե դեպքերն ինչպես կզարգանան»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է գյուղերից նկատվող տարհանումներին ու գյուղերը լքելուն, ապա պատգամավորը վսահեցրեց, որ գյուղերից տարհանվել են մանկահասակ երեխա ունեցող մայրերը, տղամարդիկ պատրաստ կանգնած են։

«Ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ հայկական կողմը թեև դիրքային փոփոխություններ են ունեցել, բայց մեր զինուժը կարողացել է հետ բերել դիրքերից որոշները»,- մեր այս հարցին Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Գիտեք, լարված, կարելի է ասել, պատերազմական իրավիճակ է ու ճիշտ կլինի հետևել միայն պաշտոնական ու պաշտպանության նախարարության կողմից հրապարակող ու տրամադրվող տեղեկատվությանը»։