Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ: Այս մասին նշված է պետըքարտուղարության կայքում:

«Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կպնդի, որ անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթաց սկսվի: