Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիրավոր հայ զինծառայողին ադրբեջանցիները բուժօգնություն են ցուցաբերել, հետո գերեվարել․ զինվորի հայրն ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Բարսեղ Գիշյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ վիրավոր հայ զինծառայողին բժշկական օգնություն են ցույց տալիս ադրբեջանցիները։