Search
Close this search box.

Վարդենիսի զինկոմը չի կարողանում բարձրանալ որդու դիրքեր

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացավ, որ Վարդենիսի զինկոմիսարիատի ղեկավար Կամսար Հարությունյանի որդին՝ Վեմիր Հարությունյանը, երեկ` Վարդենիսում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռադիոկապով կապի մեջ է եղել հոր հետ: Կամսար Հարությունյանը որդու հետ կապի ժամանակ, լսել է կրակոցի ձայներ ու չի կարողացել հասկանալ՝  որդուն գերի են վերցրել, թե սպանել են։

Վարդենիսի զինկոմը շտապել է որդու դիրքերի ուղղությամբ, տեղանքից 500 մետր հեռավորության վրա, մինչ այս պահը չի կարողանում մոտենալ դիրքին՝ անդադար հրետակոծության ու կրակահերթերի պատճառով։
Կամսար Հարությունյանի հորաքրոջ որդին «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ այլ տեղեկություններ դեռևս տրամադրել չի կարող:

Մեր աղբյուրներով զինկոմի որդին` Վեմիր Հարությունյանը, զոհվել է: