Search
Close this search box.

Սև լճի հարակից գյուղերում իրադարությունը ծայրահեղ լարված է

Գորիսում իրադրությունը մնում է ծայրահեղ լարված։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ահազանգում են Վերիշենի բնակիչները։

«Հիմա գործողությունները ընթանում են Սև լճի տարածքում, իրենց պիխոտը առաջանում է։ Թիրախավորված են Սև լճին հարկից գյուղերը՝ Վերիշեն, Ակներ, Խոզանավար։ Օգատգործում են նաև ծանր տեխնիկա, հրետանի, ԱԹՍ»,-ասաց մեզ ահազանգած բնակիչը։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

mediahub.am