Search
Close this search box.

Բաքուն սադրանքների է գնում. վտանգ կա՝ կորցնենք Արցախն ամբողջությամբ. Նաիրի Հոխիկյան

Բաքուն սադրանքների է գնում. վտանգ կա՝ կորցնենք Արցախն ամբողջությամբ: Այս մասին 24TV-ի եթերում նշեց հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի համոզմամբ՝ ներկայումս դոնկիխոտություն կլինի պահանջել Արցախի անկախությունը, բայց, այնուամենայնիվ, դավաճանություն է նաև ասել, որ այն պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Հոխիկյանի պնդմամբ, մոտ ապագայում կարող է լինել պատերազմի սպառնալիք, Բաքուն կարող է հարձակումներ գործել Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։

Հեռուստալրագրողի կարծիքով, խաղաղություն չի լինելու, իշխանությունները լապշա են կախում ժողովրդի ականջներից։