Search
Close this search box.

Զելենսկին դիմել է Ռուսասատնի իշխանություններին. ի՞նչ է ասել նա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական հրթիռային հարձակումները ենթակառուցվածքային օբյեկտների վրա ահաբեկչություն է անվանել և ցուցադրել տեսանյութ հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհաշիջման աշխատանքներից:

«Նույնիսկ անթափանց խավարի միջով Ուկրաինան և քաղաքակիրթ աշխարհը հստակ տեսնում են այս ահաբեկչական գործողությունները: Կանխամտածված և ցինիկ հրթիռային հարձակումներ քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա: Ոչ մի ռազմական օբյեկտ»,- նշել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ հրթիռային հարձակումների հետևանքով Խարկովի և Դոնեցկի շրջանները հոսանքազրկվել են։ Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Սումիում մասնակի խափանումներն են գրանցվել։

«Դուք դեռ մտածում եք, որ մենք մեկ ժողովուրդ ենք, դեռ մտածում եք, որ կարող եք մեզ վախեցնել, կոտրել, համոզել, որ գնանք զիջումների, դուք իսկապես ոչինչ չհասկացաք, չհասկացաք, թե ով ենք մենք, ինչի՞ համար ենք մենք։ Ինչի՞ մասին ենք խոսում, կարդա իմ շուրթերից՝ առանց գազ, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց լույսի, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց ջրի, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց սննդի, թե առանց քեզ՝ առանց քեզ։ Ցուրտ, սով, խավար և ծարավ՝ այնքան սարսափելի և մահացու չեն, որքան ձեր «բարեկամությունն ու եղբայրությունը», – ասել է Զելենսկին:

Նա հավելել է, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի», և Ուկրաինան կլինի գազով, լույսով, ջրով, սննդով և առանց Ռուսաստանի Դաշնության։