Search
Close this search box.

Եթե ցանկանում եք առողջ և երկար ապրել, ապա երբեք մի օգտվեք SAS Supermarkets-ի ծառայություններից. իրավապաշտպանն ահազանգում է

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ահազանգում է․

Եթե ցանկանում եք առողջ և երկար ապրել, ապա երբեք մի օգտվեք SAS Supermarkets-ի ծառայություններից:
Ուրեմն, եթե այդ խանութից ապրանք պատվիրեք, ապա ձեզ կզանգահարի ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողական) և կհարցնի ձեր հասցեն: Վերջինս անթաքույց կզարմանա, որ Երևանում այդպիսի վարչական շրջան, փողոց և շենք կա, սակայն, այնուամենայնիվ, պատրաստակամություն կհայտնի ապրանքն առաքելու համար:

Կանցնի 4-5 ժամ: Ապրանքը դուք չեք ստանա և, հետևաբար՝ կկապնվեք այն՝ ինչ-որ մեկի (ենթադրաբար՝ գողականի) հետ, ով, ի սկզբանե, պատրաստակամություն էր հայտնել առաքել ձեր ապրանքը: Ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողականը) ձեզ կասի, որ որևէ կապ չունի ապրանքի առաքման հետ: Իսկ, թե ինչու էր նա ձեզ զանգահարել, ձեզ համար գաղտնիք կմնա:

Շուրջ 5 ժամ անց դուք կզանգահարեք SAS սուպերմարկետ և կհարցնեք ձեր ապրանքի ճակատագրի մասին: SAS-ի Սոնան ձեզ կպատասխանի, որ ոչնչից տեղյակ չէ, իսկ այն՝ ձեզ զանգահարողի (ենթադրաբար՝ գողականի) վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել չի կարող: Ձեր առաքանին «օդում կմնա»: SAS-ին կսկսեն անհանգստացնել ԱՄՆ-ից առաքանու պատվիրատուները: SAS-ի աշխատակիցը (ենթադրաբար՝ Սոնան) ԱՄՆ-ի պատվիրատուներին կհամոզի, որ «սխալմունք է եղել» և այն ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողականը) Եղբայրության փողոցը շփոթել է «Բարեկամություն» մետրոյի հետ և, ըստ այդմ, առաքանին առաքել է ….. Օրբելի փողոց:
Ի՞նչ ասեմ: Եթե նորմալ երկրում ապրեինք, ապա ասելու բան կունենայի: Այժմ դա էլ չունեմ:

SAS-ի պատվերն առաքեցին պատվերն ընդունելուց շուրջ 11 ժամ անց: Մեծ հաշվով, պատվերն արդեն իմաստազրկված էր:
Սակայն, ես ուրախ եմ: Ինչու՞: Կարող էին, չէ՞, գումարը ստանալ և ընդհանրապես չառաքել: Առաքեցին և, հետևաբար պետք է շնորհակալություն հայտնել SAS-ին, ինչպես նաև վերջինիս սեփականատեր ՍԱՍ-ին:անում եք առողջ և երկար ապրել, ապա երբեք մի օգտվեք SAS Supermarkets-ի ծառայություններից:

Ուրեմն, եթե այդ խանութից ապրանք պատվիրեք, ապա ձեզ կզանգահարի ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողական) և կհարցնի ձեր հասցեն: Վերջինս անթաքույց կզարմանա, որ Երևանում այդպիսի վարչական շրջան, փողոց և շենք կա, սակայն, այնուամենայնիվ, պատրաստակամություն կհայտնի ապրանքն առաքելու համար:

Կանցնի 4-5 ժամ: Ապրանքը դուք չեք ստանա և, հետևաբար՝ կկապնվեք այն՝ ինչ-որ մեկի (ենթադրաբար՝ գողականի) հետ, ով, ի սկզբանե, պատրաստակամություն էր հայտնել առաքել ձեր ապրանքը: Ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողականը) ձեզ կասի, որ որևէ կապ չունի ապրանքի առաքման հետ: Իսկ, թե ինչու էր նա ձեզ զանգահարել, ձեզ համար գաղտնիք կմնա:
Շուրջ 5 ժամ անց դուք կզանգահարեք SAS սուպերմարկետ և կհարցնեք ձեր ապրանքի ճակատագրի մասին: SAS-ի Սոնան ձեզ կպատասխանի, որ ոչնչից տեղյակ չէ, իսկ այն՝ ձեզ զանգահարողի (ենթադրաբար՝ գողականի) վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել չի կարող: Ձեր առաքանին «օդում կմնա»: SAS-ին կսկսեն անհանգստացնել ԱՄՆ-ից առաքանու պատվիրատուները: SAS-ի աշխատակիցը (ենթադրաբար՝ Սոնան) ԱՄՆ-ի պատվիրատուներին կհամոզի, որ «սխալմունք է եղել» և այն ինչ-որ մեկը (ենթադրաբար՝ գողականը) Եղբայրության փողոցը շփոթել է «Բարեկամություն» մետրոյի հետ և, ըստ այդմ, առաքանին առաքել է ….. Օրբելի փողոց:
Ի՞նչ ասեմ: Եթե նորմալ երկրում ապրեինք, ապա ասելու բան կունենայի: Այժմ դա էլ չունեմ:

SAS-ի պատվերն առաքեցին պատվերն ընդունելուց շուրջ 11 ժամ անց: Մեծ հաշվով, պատվերն արդեն իմաստազրկված էր:
Սակայն, ես ուրախ եմ: Ինչու՞: Կարող էին, չէ՞, գումարը ստանալ և ընդհանրապես չառաքել: Առաքեցին և, հետևաբար պետք է շնորհակալություն հայտնել SAS-ին, ինչպես նաև վերջինիս սեփականատեր ՍԱՍ-ին: