Search
Close this search box.

Ավինյանի համար կանաչ լույսը վառվեց

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շուտով կարող է նշանակվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 13-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. Տիգրան Ավինյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ»,– նշված է նախագծում։

Նշենք, որ այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։