Search
Close this search box.

Մալխաս Ամոյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կարող է բրոնզե մեդալակիր դառնալ

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դեռ կարող է բրոնզե մեդալ նվաճել, քանի որ առաջին մրցափուլում նրան հաղթած Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևան դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։

Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը հավասար միավորներով պարտվել էր հունգարացի մրցակցին՝ զրկվելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից։
Բրոնզը նվաճելու համար հայ մարզիկը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացնի և հաղթող դուրս գա։

Միաժամանակ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակչում չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Օրտիկբոևին ու պարտվեց առաջին մրցափուլում: Նրան հաղթած ըմբիշը պարտվել է, ուստի Մկրտչյանը լքում է պայքարը:

Սեպտեմբերի 10-ից 18-ը Հայաստանը Բելգրադում ներկայացնում են 6 ազատ ոճային և 8 հունահռոմիական ոճի ըմբիշներ։