Search
Close this search box.

Հայաստանը չօգտագործեց հերթական շանսը

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանը ճնշման արդյունքում է հրաժարվել  Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց:
«Ի վերջո, զորավարժությունններին  պատրաստվելն այնպես չէ՝ վեր կացանք, գնացինք: Լինում են սցենարներ, ի՞նչ աշխատանքի մասին է լինելու, ի՞նչ խմբեր և ովքե՞ր պետք է գնան: Եվ վերջին րոպեին որոշումը փոխվում է: Սա նշանակում է, որ ինչ-որ մի իրավիճակ փոխվել է: Կիսում եմ այն կարծիքը, որ արտաքին ճնշումների խնդիր եղել է և զգացնել  տվել:  Ինչքա՞ն է Հայաստանը պատրաստվելու բոլոր եղած շանսերը, որ ստանում է իր սեփական հզորությունները զարգացնելու՝  բաց թողելու, կորցնելու, չօգտագործելու»,-հարցնում է նախկին պատգամավորը՝ բացասական գնահատելով զորավարժություններին չմասնակցելը:
Ըստ նրա՝ սա հերթական մեծ շանս էր, որը կօգներ Հայաստանին ինչ-որ չափով զարգանալ, հզորանալ, ամրապնդվել:

ArmLife.am