Search
Close this search box.

Փաշինյանը ուշադիր հետեւում է իր թիմակիցների սեռական կյանքին, տեղեկությունները հավաքում. ինչ է ասում նախկին ՔՊ-ականը

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված հետապնդումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ կոմպրոմատներով թիմակիցներին ու հակառակորդներին ճնշելու քաղաքականության շրջանակում:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, ով ներսից գիտի իշխող ուժի խոհանոցը: Համբարձումյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը թիմի վրա ազդելու մեկ հիմնական ձեւ ունի՝ կոմպրոմատային պայքարը, որը երկու ուղղությամբ է կիրառում ՝ սեռական կոմպրոմատներ եւ ֆինանսական կոմպրոմատներ: «Նա ուշադիր հետեւում է, թե իր թիմակիցներն ինչ սեռական կյանքով են ապրում, տեղեկությունները հավաքում է, ապա՝ բանեցնում Երկրորդը ֆինանսական բնույթի կոմպրոմատներն են: Ես ուզում եմ հիշեցնել, որ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն առաջին հերթին կիրառվեց ԱԱԾ այն սպայի նկատմամբ, որը Սուրեն Պապիկյանի՝ ծառայության ընթացքում խուլիգանությամբ աչքի ընկնելու եւ դատապարտվելու վերաբերյալ արտահոսքն էր իրականացրել: Այս օրենքի առաջին զոհն այդ սպան դարձավ, այսինքն , որպեսզի իր թիմակիցներին պահի իր կողմքին եւ նույն տրամաբանությամբ էլ ճնշի հակառակորդներին, գործի է դնում կոմպրոմատները»-«Փաստինֆո»-ին ասաց Արթուր Համբարձումյանը:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Մարությանի նկատմամբ այս գործընթացը նախկին ՔՊ-ականը հենց նույն համատեքստում է դիտարկում: Ըստ Համբարձումյանի նախկին ու ներկա թիմակիցներին ճնշելու այդ ճանապարհն է գլխավոր պատճառը, որ, օրինակ, ՔՊ-ականները չեն լքում կուսակցությունը կամ խորհրդարանում կարեւոր հարցեր չեն արծարծում: «Կամ այդ մարդկանց վրա կա սեռական բնույթի կոմպրոմատ կամ ֆինանսական զեղծարարության հետ կապված կոմպրոմատ, այսինքն, այս 4 տարվա ընթացքում որեւէ բան չի փոխվել: Ի դեպ, պետք է ասեմ, որ իր նկատմամբ եւս այդ նույնը բանեցրել են: Դուք հիշո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն ասաց, թե այնպիսի բան կասի, որ անցնող-դարձողը կթքի նրա վրա, ես հրապարակային ասված բան եմ ասում, դրանից հետո, եթե հետ տանք քարոզարշավը եւ լսեք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հասցեին եւ, թե ինչպես իրեն հետո պահեց, կտեսնեք, որ ինքը դարձավ, ռուսի ասած как миленький, այսինքն այս գործելաոճը եղելէ նախկինում եւ հիմա էլ շարունակվում է»:

Համբարձումյանն ասում է՝ ՔՊ-ի ներսում կուռ միասնության մասին խոսք լինել անգամ չի կարող: Ըստ նրա, ինչպես Փաշինյանին հայհոյել են 2017-18 թվականներին, այդպես ու է՛լ ավելի վատ կերպ այսօր է շարունակվում , բայց նա կարողանում կոմպրոմատների շնորհիվ պահել թիմը:

«Պատկերացրեք, վաղը Հայկոն իր այդ ներկայացումը տալիս է, այն մեծ աղմուկ է հանել, մարդիկ սպասում են, իսկ սարկազմի ժանրը իշխանությանը խփելու ամենաուժեղ ձեւերից մեկն է, ազդեցիկ է, դրա համար էլ փորձում են վարկաբեկել ու բացառված չէ, որ վաղը նրա կամ նրա հարազատների հետ կապված մեկ այլ բան հրապարակվի, գուցե եւ շինծու»,-ասաց Համբարձումյանը՝ հավելելով, թե Հայկոն այն երջանիկ ՔՊ-ականներից է, ով կարողացավ հետ վերադառնալ իր նախկին կյանք:

«Չեմ կարծում, թե, օրինակ, Ալեն Սիմոնյանը կկարողանա հետ վերադառնալ իր նախկին կյանքին եւ դառնալ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանի վեցնոցը, այդ հնարավորությունը ինքը չի ունենա կամ Սուրեն Պապիկյանը հետ վերադառնա եւ դառնա Սասուն Միքայելյանի գրագիրը կամ Փաշինյան Նիկոլը հնարավորություն ունենա վերադառնալ ժուռնալիստիկա եւ փողով մարդկանց վրա հոդվածներ գրել: Այդ առումով, Հայկոն երջանիկ է»,-ասաց Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե շանտաժի ու կոմպրոմատների մեթոդը որքան արդյունավետ կլինի, արդյո՞ք ինչ-որ պահի չի պայթեցնի ՔՊ-ի թվացյալ միասնականությունը, Արթուր Համբարձումյանն ասաց. «Դա կարճաժամկետ ազդեցության մեթոդ է, որքան դու նման ստոր կերպով շանտաժ ես իրականացնում , այնքան բացասական էներգիան քո նկատմամբ ավելանում է եւ վաղ , թե ուշ, պետք է պայթի»:

Աղբյուր` Փաստինֆո

facebook sharing button 609twitter sharing buttonsharethis sharing button