Search
Close this search box.

Ինչու է կարճվել Մասիսի քաղաքապետի եղբոր դեմ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով քրեական գործը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին։ Նա նաև նշել էր, որ իր եղբայրն արդարացվել է և իրենց հասցեին ստահոդ ու բարի համբավն արարատվորող լուրեր են տարածվել։

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը մեղադրանքի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին, որ դատարանը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը:

Դրա արդյունքում նշված անձանց մեղսագրված արարքները ապաքրեականացվել են:

Մանրամասները՝ կայքում: