Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Գերեվարվել է ռուս գեներալ-լեյտենա՞նտ. ինչ են գրում ուկրաիանական ԶԼՄ-ները. ֆոտո

Բալակլեյայի (Խարկովի մարզ) համար մղվող մարտերի ժամանակ, ուկրաինական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, հնարավոր է՝ գերի է ընկել ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արևմուտքի զորքերի խմբավորման հրամանատար Անդրեյ Սիչևոյը։ Այս մասին գրում է smartpress.by-ը:

Նման եզրահանգումներ են անում լրատվամիջոցները՝ ելնելով Սիչևոյի արտաքին նմանությունից բանտարկյալի հետ, որը ուկրաինացի զինվորականների մոտ է հայտնվել Բալակլեյայի մոտ սեպտեմբերի 7-ին։

Առայժմ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից: